Փրկարարները փրկել են 6 ամսական երեխայի կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 5-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում փոքրիկ երեխան ունի առողջական խնդիրներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը երեխային հիվանդանոց տեղափոխելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հրշեջ-փրկարարները շտապ օգնության աշխատակիցների հետ համատեղ 6 ամսական Նարեկ Ասատրյանին հոսպիտալացրել են Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները երեխայի վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս