Իրավունք. ՀԱԿԿ-ն իր տեղերը վաճառել է ԲՀԿ-ի՞ն Մայիս 03,2013 09:44 Երեւանի ավագանու ընտրությունները որոշ մասնակից ուժերի համար վերածվում են բավականին եկամտաբեր բիզնեսի։ Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։ “Ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում վաճառել է ԲՀԿ-ին։ Միաժամանակ ՀԱԿԿ-ին տրվել են երաշխավորություններ, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ականները պայքար են տանելու նաեւ ՀԱԿԿ-ի շահերի համար”,- գրում է “Իրավունքը”։
ՉԻ.Կայզեր սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում Մայիս 03,2013 09:41 “Չի” տեղեկություններով Երևանի գործող ավագանու անդամ, ավազանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով “Կայզեր” սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով րնտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյ ուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների …
Ժողովուրդ. Սուրեն Խաչատրյանը Արմենիա մարիոթում ընտրակաշառք է բաժանելու Մայիս 03,2013 09:31 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեւանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը՝ ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի “Արմենիա մարիոթ” հյուրանոցում: Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչեւ ժամը 14:00-ն եւ ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը: Սակայն մարզպետը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքեց լուրը. “Չէ՛, սուտ են ասում, …
ՀԺ.Էս գործը 5000 ա. ԲՀԿ-ի հուժկու հանրահավաքի մասին Մայիս 03,2013 09:27 “ՀԺ”-ն անդրադարձել է ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքին ու երթին` մասնավորապես գրելով. “Հուժկու հանրահավաքի տարիֆներն այլ են, երթինը այլ: Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Փող էին ստանում: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին ու …
Հրապարակ. Վա՞տ բան ենք անում, որ օգնում ենք ժողովրդին. ԲՀԿ շտաբի պետի օգնական Մայիս 03,2013 09:16 “ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ “մայկաների” տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերև չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր “Ադամանդե ձեռքը” ֆիլմի հայտնի երաժշտությունը՚` “Պամագի մնե”: Եթե խորհրդարանական ընտրություններում առաջին հարկը “պրի-խոժի” էր, բուն շտաբը երկրորդ հարկում էր, այս ընտրություններին երիտասարդ աղջնակները, համակարգչի առաջ նստած, կենտրոնացած կտկտացնում էին` ինչ-որ ցուցակներ կազմում: “Կարիքավորների” ցուցակնե՞րն …
ՀԺ.Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տալու Մայիս 03,2013 09:10 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան շուրշ վերջին շրջանում կրկին խիստ ուշագրավ խոսակցություններ են սկսել շրջանառվել՝ ընդհուպ այն մասին, nր աշանը հնարավոր է՝ նա կրկին հրաժարական տա: Ընդ որում, այդ խոսակցությունները պտտվում են հենց իշխանական շրջանակներում: Երեկ ԱԺ նախագահը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում պատասխանել է ինչպես այդ, այնպես էլ՝ ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիային վերաբերող և մի քանի …
Ժողովուրդ.ՊԵԿ-ը լուրջ խախտումներ է հայտնաբերել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում Մայիս 03,2013 09:06 Պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել: Նույն աղբյուրների հաղորդմամբ` հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ “թվերով” խախտումներ ներկայացվեն: …
Առավոտ. Սամվել Ալեքսանյանը լրջորեն պատրաստվում է կեղծիքների՞ Մայիս 03,2013 08:59 “Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում, լուրջ ուժային փորձարկումներ կարող են անել կամ ուժ կիրառել: Ես զգում եմ և ընդհանուր մթնոլորտից, և բոլոր խոսակցություններից, և նրանից, ինչ որ այսօր կատարվում է մեր հանձնաժողովի անդամների, վստահված անձանց հետ, երբ վարձում են նրանց հետ կապվել, ինչ-որ հարաբերություններ ճշտել, խորամանկությունների են դիմում: Ես եզրակացնում եմ, որ չի …
Հրապարակ. Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները Մայիս 03,2013 08:56 Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները: Ոմանք “հպարտությամբ” ընդգծում են իրենց “վաստակն” այս գործում և իրարից փորձում են խլել ընտրություններում “հաղթանակ” ապահովելու դափնիները: Զրույցներից մեկի ժամանակ մի խելամիտ անձ նկատել է. “Ոչ մեկդ էլ վաստակ չունեք, այս ընտրությունները կրել է Տիգրան Մուկուչյանը, այնպես որ, բոլորդ լռեք ու գնացեք Մուկուչյանին շնորհակալություն հայտնեք”: “Հետևությունները թողնում …
Ժողովուրդ. ՀՔԾ պետը պաշտոնա՞նկ է եղել Մայիս 03,2013 08:49 Երեկ համառ լուրեր էին շրջում առ այն, որ պաշտոնանկ է արվել հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Այս տեղեկությունը “Ժողովուրդ”-ին չի հաջողվել պաշտոնապես ստուգել. Միրզոյանը կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, կամ պատասխանելու դեպքում ասել է, թե սխալ եք զանգահարել: Քանի որ ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակ, “Ժողովուրդ”-֊ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որն ասել …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին