Նախագահի հրամանագրով` ՀՌԱՀ նոր անդամ է նշանակվել Մայիս 06,2013 13:36 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. ապրիլի 16-ից ապրիլի 26-ը դիմել են հետևյալ …
Ոստիկաններին է հանձնել որսորդական հրացան, 21 փամփուշտ ու մեկ նռնակ Մայիս 06,2013 13:32 Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 17.25-ին, 61-ամյա Սուսաննա Կ.-ն կամավոր հանձնել է համարը մեխանիկական եղանակով ջնջված 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` փողերը կտրած, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ, 1 նռնակ` առանց պայթուցիչի և 2 պայթուցիչ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Դանակահարություն Գյումրիում Մայիս 06,2013 13:26 Մայիսի 5-ին` ժամը 18:30-ին, Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն` 1991 թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Մարտին …
Նամակ ԲՀԿ-ին եվ Բարեվ, Երեվան դաշինքին՝ հրաժարվեք ավագանու տեղերից Մայիս 06,2013 12:01 Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Բաց նամակ ԲՀԿ-ին և “Բարև Երևան” դաշինքին: Հարգելիներս, դիմելով Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ընկեր և գործընկեր խնդրում և պահանջում եմ Ձեզնից ամբողջ կազմով հրաժարվել ավագանու տեղերից և ավագանին ամբողջությամբ հանձնել ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին: Դրանով քաղաքական և իրավական կոլապս առաջացնել նոր գնված և զոռբայաստեղծ ավագանիում: ՀՀ …
Նախնական արդյունքներով Երեվանի քաղաքապետ վերընտրվեց Տարոն Մարգարյանը Մայիս 06,2013 11:58 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,89 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,89 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է …
Հայտնի են Հայացք երիտասարդական կինոփառատոնի հաղթողները Մայիս 06,2013 11:55 Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի “Հայացք” երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ “Միքայել Ոսկանյան և ընկերներ” խումբը։ “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 …
Հրդեհ` Վանաձորի շինարարական քոլեջում Մայիս 06,2013 11:49 Մայիսի 5-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շինարարական քոլեջի սենյակներից մեկում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել` 23.04-ին: Այրվել է սպորտդահլիճի փայտե հատակից 30 քմ հատված:
Ուժգին երկրաշարժ Իրանում Մայիս 06,2013 10:44 Երկուաբթի օրը 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում. Ստորգետնտյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05.58 (06.28)-ին: Երկրաշարժի օջախը երկրից 10 կմ խորության վրա է գտնվել: Երկրաշարժի էպիկենտրոնը Ֆիրուզաբադ քաղաքից 91 և Բուշերից՝ 105 կմ հեռավորության վրա է գտնվել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հրդեհ՝ Մյասնիկյան գյուղում Մայիս 06,2013 10:41 Մայիսի 6-ին, ժամը 08.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 87 վագոն-տնակում: Հրդեհը մակուսացվել է ժամը 08.57-ին, մարվել՝ 09.21-ին: Այրվել են Ա. Գրիգորյանին պատկանող վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 9 քմ ընդհանուր մակերեսով և գույքը` մասամբ:
Ոստիկանությունը տուգանել է հրավառություն իրականացրած երեք անձանց Մայիս 06,2013 10:39 Մայիսի 5-ի գիշերը՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում եղել է հրավառություն, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների անդորրը: Այդ մասին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Երեկ գիշեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հրավառություն էր: Վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած անձինք։ Մայիսի 5-ի գիշերը, …
09 Մայիս 12:47 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներից թաքուն զենք բերելու կասկածանքով 2 անձ ձերբակալվեց․ ինչ խոսակցություն է բացահայտվել
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց