Գաբրիել Սարգսյանը՝ Իսպանիայի թիմային առաջնությունում Սեպ 11,2013 16:03 Շախմատի Օլիմպիական խաղերի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը “Մեջիք Էքստրեմադուրա” ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը, հաղորդում է Armchess-ը։ Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպել է կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը նախ սեւերով ոչ-ոքի է խաղացել Լազարո Բրուզոնի հետ, ապա պարտության մատնել Լենիեր Դոմինգես Պերեսին: Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բաքրոն:
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դալիանի քաղաքապետ Լի Վանցային Սեպ 11,2013 16:00 Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Դալիանի քաղաքապետ Լի Վանցայի հետ։ Ողջունելով ՀՀ վարչապետին Դալիան քաղաքում` Լի Վանցայը հույս է հայտնել, որ վարչապետ Սարգսյանի այցը Չինաստան կխթանի հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և կբացի համագործակցության նոր հեռանկարներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դալիանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար: “Մեր երկրների հարաբերությունները գտնվում …
Հրդեհ Սասունցի Դավիթ կայարանի մոտ Սեպ 11,2013 15:58 Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ս. Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 6-րդ փողոցում: Հրդեհը մեկուսացվել է ժաը 03.08-ին, մարվել` 03.14-ին: Այրվել է …
Դատական կարգադրիչների ծառայության 9 աշխատակից կալանավորվել է Սեպ 11,2013 14:17 ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մի քանի աշխատակիցներ էլ հարցաքննվել են որպես կասկածյալ, տեղեկացնում է ոստիկանության կայքը։ Ըստ այդմ՝ մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ …
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով Սեպ 11,2013 14:03 Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, սեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, Ա. Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գոռ Ե.-ին, որը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել Սեպ 11,2013 13:58 Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի (Աղձնիք) հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում սեպտեմբերի 10-ին պատարագ է մատուցվել, որին ներկա են եղել մեծ թվով հայեր աշխարհի տարբեր անկյուններից։ Ծիսակարգն իրականացրել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պատարագին ներկա է եղել նաև Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։ Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվել էր 2012 թվականին հիմնանորոգումից …
Այրվել է 600 հակ անասնակեր Սեպ 11,2013 13:57 Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել՝ 03.46-ին: Ա. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 600 հակ անասնակեր:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԱՄԱՐԱՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ Սեպ 11,2013 13:47 Երկու տարի է անցել այն օրվանից, երբ “Գեղեցիկ Երեւան” ծրագրի շրջանակներում կատարվեցին կամարանցումների (դալան) վերականգնման աշխատանքներ: Դրանց նկարազարդումների վրա բավական մեծ գումարներ ծախսվեցին, սակայն այսքան կարճ ժամանակ անց արդեն կամարանցումների մեծ մասը կրկին գտնվում է անմխիթար վիճակում: Նշենք, որ 2012թ. նորոգվել եւ մաքրվել են 127 շենքերի ճակատամասեր: Նորոգվել եւ գունազարդվել է նաեւ շենքերի 85 կամարանցում: …
Նախախորհրդարանն առաջարկում է ստեղծել գործող դատական, օրենսդիր ու գործադիր մարմիններ Սեպ 11,2013 13:39 Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործողությունները որպես անհրաժեշտ պաշտպանություն որակելով ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով` հանցավոր վարչախումբը եւ նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ,Նախախորհրդարանիե քարտուղարությունը: Հայտարարությունում նաեւ նշվում է. “Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգն իր բոլոր, այդ …
Գողը հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի Սեպ 11,2013 13:28 Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.15-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն, պատուհանը բացելով, մտել է այդ տունը և փորձել գողություն կատարել, սակայն հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի: Արսեն Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
07 Մայիս 08:21 Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափը.«Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց