Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա երկու զոհ Սեպ 09,2013 10:54 Սեպտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հաղորդում է Shamshyan .com-ը: Ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի և Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող …
Հայաստանի եվ Լիտվայի արտգործնախարարների հանդիպումը Սեպ 09,2013 10:47 Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդպում ունեցավ Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։ Նախարարները անդրադարձան Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով, որ ԵՄ-ի …
Հայ ծանրորդները՝ Եվրոպայի ոսկե մեդալակիր Սեպ 09,2013 10:44 Կլայպեդայում ընթացող Եվրոպայի առաջնությունում +94 կգ քաշային կարգում հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ. նա ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն մարզիկ, 17 տարեկանների ծանրամարտի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է առաջին տեղը: 85 կգ քաշայինների պայքարում Սարգիս Կիրակոսյանը նույնպես նվաճել է Եվրոպայի ոսկին:
Հրդեհ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին Սեպ 09,2013 10:42 Սեպտեմբերի 8-ին` ժամը 22.09-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում՝ Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 22.59-ին: Այրվել է Ա.Գ.-ին պատկանող թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքից 25 քմ հատված:
Տիգրան Սարգսյանը մեկնել է Չինաստան Սեպ 09,2013 10:40 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաեւ երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առեւտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում …
Բաթումիում ՀՀ 28-ամյա քաղաքացի է ջրահեղձվել Սեպ 09,2013 10:39 Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է: Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն այսօր առավոտյան:
Սեպ 07,2013 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Անդրանիկի փողոցի 123 հասցեումՄեկ շաբաթ շարունակ նշված հասցեի ճանապարհի մեջտեղում՝ գետնի տակից, կոյուղաջրեր են հոսում, ու շենքի բակում գարշահոտություն է տարածվել: Տեսնես ինչո՞վ են զբաղված պատկան մարմինները, թե՞ սպասում են, որ, ինչպես շատ դեպքերում, բնակիչներն իրենց միջոցներով կարգավորեն խնդիրը:
Սեպ 07,2013 00:00 ՀԱՐՑ. Տղաս երեք տարի առաջ զորացրվել է բանակից հիվանդության պատճառով: Հիմա լիովին չի ապաքինվել, դեռ առողջական խնդիրներ ունի, որոնց բուժումն ընթացքի մեջ է: Արդյո՞ք հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը հնարավորություն կտա հաշմանդամության կարգ ձեռք բերել: Ստելլա Թորոսյան (57 տարեկան, դերձակ) ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, քանի որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի …
Սեպ 07,2013 00:00 ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է իրականացվում պետտուրքի վճարումը: Եվ գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որքա՞ն տույժ է հաշվարկվում: Վահան Գաբրիելյան (53 տարեկան, ոսկերիչ) ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթների՝ պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին …
Սեպ 07,2013 00:00 ՀԱՐՑ. Կազմակերպությունները ֆիզիկական անձանցից առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումների դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկ պահելո՞ւ են: Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով: Արուսյակ Մուրադյան (41 տարեկան, հաշվապահ) ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մուրադյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ֆիզիկական անձանց առանց փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների դիմաց վճարվող եկամուտներից պարտավոր են առանց որեւէ նվազեցումների իրականացման 11% դրույքաչափով …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից