Հովհաննես Թումանյանի թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը: Արդեն 5-րդ անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաեւ արեւմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերենի բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, …