Վրաերթ Պարոնյան փողոցում Մար 05,2013 10:35 “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենան մարտի 4-ին՝ ժամը 19.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա մի կնոջ։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Մար 05,2013 10:27 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.30-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ամասիա- Գյումրի, Աշոցք-Գյումրի, Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: …
ՀԺ. Այսօր լրանում է Վազգեն Սարգսյանի 54-ամյակը Մար 05,2013 10:24 Այսօր լրանում է Վազգեն Սարգսյանի 54-ամյակը: Նա սպանվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով: Այդ ժամանակ զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Մինչ այդ` Հայաստանի երկարամյա` Պաշտպանության նախարարն էր: Վազգեն Սարգսյանը Հայոց բանակի հիմնադիրներից է, Արցախյան ազատամարտի առանցքային դերակատարներից մեկը: Ժողովուրդը նրան պատվում է Սպարապետ անվամբ, որը և Վազգեն Սարգսյանը վաստակել է իր կյանքով և գործունեությամբ: Վազգեն …
Առավոտ. ԲՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններին, բայց՝ պայմանով Մար 05,2013 10:22 ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, բայց՝ հետեւյալ պայմանով.”Հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որեւէ ընտրությունից: Բայց եթե ԸՕ-ն չի փոխվելու, եթե 41 մեծամասնական մանդատն ի սկզբանե մնալու է իշխանության գրպանում, արտահերթ որեւէ ընտրություն որեւէ պատկեր չի փոխելու: Երբ կլինեն ԸՕ-ի փոփոխություններ, այդ ժամանակ մենք որեւէ արտահերթ ընտրության հետ կապված …
168 ժամ. Կարեն Կարապետյանը թանկարժեք ժամացույցներ է արտադրում Մար 05,2013 10:18 Երևանում սկսել է գործել թանկարժեք ժամացույցների արտադրություն, որով զբաղվում է “Կրբեդանց JW” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վերջինս ժամացույցների մեխանիզմները ներկրում է հիմնականում Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում է դրանց հավաքմամբ` տալով յուրահատուկ ոսկերչական լուծումներ: Թերթի հավաստի տեղեկություններով, այդ ընկերությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ի դեպ, ընկերության անվանումը կապ ունի նախկին քաղաքապետի ազգանվան հետ. Կրբեղանցը …
Ժողովուրդ. Արարատ Զուրաբյանը երեվանյան ընտրություններում Ժառանգության թեկնածո՞ւ Մար 05,2013 10:14 “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ`”Ժառանգություն” կուսակցությունում հակված են, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորի ՀՀՇ վարչության նախկին նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ, երևանցիներից շատերի կողմից սիրված Արարատ Զուրաբյանը: “Ժառանգության” փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը նշել է, որ և կուսակցությունում, և Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբում Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված որևէ հարց չեն քննարկել, հետևաբար ինքը չի կարող ոչ հերքել, …
ՀԺ.Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձեվավորել Մար 05,2013 10:11 Անդրադառնալով Ծառուկյան-Հովհաննիսյան շաբաթ կայացած հանդիպմանը` “ՀԺ”-ն մասնավորապես գրել է. “Ինչ է իրականում տեղի ունեցել փակ դռների հետևում: Երկու կողմերն էլ մինչև երեկ ձեռնպահ էին մնում որևէ մանրամասն հայտնելուց: “Ժառանգության” կուլիսներում երեկ խոսում էին, թե Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձևավորել և միանալ շարժմանը, ինչին, սակայն, որևէ կոնկրետ պատասխան չի հնչել: “Ժառանգության” ներկայացուցիչները նշում …
Հրապարակ.Ընտրությունների թոհուբոհը բացասաբար է անդրադարձել Ս. Սարգսյանի առողջության վրա Մար 05,2013 10:09 Նախագահական ընտրությունների թոհուբոհը, հետընտրական զարգացումները բացասաբար են անդրադարձել Սերժ Սարգսյանի առողջության վրա: Իշխանական աղբյուրներից “Հրապարակը” տեղեկացել է, որ նա երեկ վաղ առավոտյան այցելել է “Նաիրի” բժշկական կենտրոն և կազդուրիչ բուժման կուրս անցել: Հետընտրական շրջանում սա նրա երկրորդ այցն է եղել:
Հրապարակ. Երեվանի ընտրություններին մասնակցելու ՀՀԿ որոշումը կփոխվի՞ Մար 05,2013 09:56 Չնայած ՀՀԿ գործադիր մարմինը վերջին նիստում որոշել է, որ քաղաքապետի ընտրություններին միայնակ է մասնակցելու, որոշ ՀՀԿ-ականներ կարծում են, որ հնարավոր է դա փոխվի, որովհետև 2-րդ և 3-րդ տեղերի համար ՀՀԿ-ն թեկնածուների հարց չի քննարկել: ԳՄ-ում այս խնդրին անդրադառնալով` Դավիթ Հարությունյանը գտել է, որ նման որոշում կայացնելը վաղ է, ճիշտ է սպասել և տեսնել, թե ինչով …
168 ժամ. ՀԱԿ-ը չի մասնակցի Երեվանի քաղաքապետի ընտրություններին Մար 05,2013 09:55 168 ժամե թերթի ՀԱԿ աղբյուրները փոխանցում են, որ այստեղ որոշում է կայացվել չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: “ՀԱԿ-ում հաշվել են, որ այս ընտրություններին իրենք ոչ միայն հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն, այլ ընդհակառակը՝ ի ցույց են դնելու իրենց թուլությունը եւ խայտառակվելու են: Ի տարբերություն 2009թ. Երեւանի խորհրդի ընտրությունների, երբ ՀԱԿ-ը հանդես էր …
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից