Հրապարակ. Երեվանի ընտրություններին մասնակցելու ՀՀԿ որոշումը կփոխվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀԿ գործադիր մարմինը վերջին նիստում որոշել է, որ քաղաքապետի ընտրություններին միայնակ է մասնակցելու, որոշ ՀՀԿ-ականներ կարծում են, որ հնարավոր է դա փոխվի, որովհետև 2-րդ և 3-րդ տեղերի համար ՀՀԿ-ն թեկնածուների հարց չի քննարկել: ԳՄ-ում այս խնդրին անդրադառնալով` Դավիթ Հարությունյանը գտել է, որ նման որոշում կայացնելը վաղ է, ճիշտ է սպասել և տեսնել, թե ինչով են ավարտվում ազգային համաձայնության շուրջ բանակցությունները: Սակայն ԳՄ մեծամասնությունը գտել է, որ ՀՀԿ-ին պետք է, որ ընդդիմադիր դաշտը տրոհված լինի ԲՀԿ-Րաֆֆի էլեկտորատի միջև, այդ դեպքում ՀՀԿ-ն կշահի: Ի դեպ, երբ Դավիթ Հարությունյանը հորդորել է` սպասենք-տեսնենք, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններն ինչով են ավարտվում, Սերժ Սարգսյանն ասել է` էլ ի՞նչ սպասենք, չե՞ք տեսնում ինչ հայտարարություններ են անում:




Լրահոս