Սպասվում է փոփոխական եղանակ Ապր 12,2014 08:45 Ապրիլի 12-ին սպասվում առանց տեղումների եղանակ: Ապրիլի13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
«Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ». «Ժողովուրդ» Ապր 12,2014 08:40 Սյունիքի մարզի Խդրանց համայնքի ղեկավար Գնել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այդ գյուղում դպրոց չկա, կա ընդամենը 2 աշակերտ՝ այն էլ գյուղապետի երեխաներն են:
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հիասթափված է. «168 ժամ» Ապր 12,2014 08:28 Անընդունելի է, որ նույնիսկ այս բարեփոխումներով դեռևս նախագահն է նշանակում մարզպետներին, նախագահն է նշանակում կառավարության անդամներին (իհարկե, բացառությամբ վարչապետի) և կրկին նախագահն է շարունակում նշանակել ոստիկանապետին, տարբեր կառույցների ղեկավարներին և նույնիսկ դատավորներին։
Հրդեհ ավտոմեքենայի բեռնախցիկում Ապր 12,2014 08:20 Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/4 շենքի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա
Վրաստանի նախագահն ու վարչապետն ընդհանրապես չեն շփվում իրար հետ. «Հայկական ժամանակ» Ապր 12,2014 08:15 Վերջին տեղեկությունների համաձայն, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդհանրապես չեն շփվում իրար հետ և նույնիսկ բարև-բարլուս չունեն։ Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին էլ, իր հերթին, լարված հարաբերություններ ունի թե վարչապետի և թե նախագահի հետ։ Երկրի պետական համակարգը, իհարկե, զգում է այս ամենը. լարումը փոխանցվում է ներքևներին, ինտրիգների և բամբասանքների հսկայական դաշտ է գոյանում։
Հեղինե Բիշարյանն անուղղակի կերպով ցեխ է շպրտում նաեւ Հովիկ Աբրահամյանի վրա. «Ժողովուրդ» Ապր 12,2014 07:57 Այս օրերին որպես վարչապետի ամենահավանական թեկնածու, նշվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, եւ ՕԵԿ-ն այս պահվածքով, ըստ էության, խախտում է քաղաքական կոռեկտությունը՝ մոռանալով, որ ընտրություններում 5 տոկոս շեմը հաղթահարեցին ՀՀԿ-ի եւ նրա շտաբի պետ Հ. Աբրահամյանի շնորհիվ:
Վարչապետի թեկնածուն այլեւս Հովիկ Աբրահամյանը չէ. «Ժամանակ» Ապր 12,2014 07:40 «Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհնչի հենց նրա անունը:
Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի դժգոհություններն աճում են. «Հրապարակ» Ապր 12,2014 07:26 Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից: Հանդիպման հենց առաջին րոպեին նստելով Սարգսյանի դիմաց՝ Ծառուկյանը հանդիսավոր ասել է` «Էս գլխից ասեմ, որ պարոն նախագահն ինչ ասեց, ասելու եմ` հա»՝ մտածելով, որ նախագահն անպայման տալու է Հովիկ Աբրահամյանի անունը, ինչը Սերժը չի արել:
«Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհը, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին» .«Ժողովուրդ» Ապր 12,2014 07:12 Ըստ Վահան Բադասյանի՝ իրեն ցավ է պատճառել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե ուրիշ երկրների միջեւ տեղի ունեցող վեճերին մենք չպետք է խառնվենք. «Բայց խոսքը ուրիշ երկրների մասին չէ, խոսքը հազարավոր քեսաբցիներին է վերաբերում, այստեղ ցեղասպանության իրագործման հարց կա:
Հակակոռուպցիոն ուսուցումների մասնակցության հայտարարություն Ապր 12,2014 02:05 «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն հրավիրում է մասնակցելու հակակոռուպցիոն ծրագրին
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
01 Մայիս 16:25 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «դավաճան» անվանած պապիկն առողջական խնդիրներ ունի․ ովքեր են տեսակցել նրան
07:19 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց