ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գումարները վերջացել են․ «Հայկական ժամանակ» Մայիս 28,2014 09:23 ՀՀ կառավարության առաջիկա նիստում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկելու է այս տարվա առաջին կիսամյակով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրել երկրորդ կիսամյակի համար նախատեսված գումարների հաշվին:
Արամ Հարությունյանին զայրացրել է կարեւոր օղակներում ԲՀԿ-ական աշխատողների փաստը․ «Իրավունք» Մայիս 28,2014 09:15 Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի նորընտիր մարզպետ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նոր աշխատանքի անցնելուն զուգահեռ՝ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն։ Ըստ նույն աղբյուրի՝ Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում։
Տիգրան Սարգսյանի վոյաժների վրա ծախսվել է 68 հազար դոլար․ «Ժողովուրդ» Մայիս 28,2014 09:04 ՀՀԿ-ի միջոցառումներն են անցկացվում բյուջեի հաշվին, քաղաքացիների գրպանից վարչապետի վոյաժների վրա ծախսելով այս անգամ 68 հազար դոլար: Թեեւ նկատենք, որ Տ.Սարգսյանի այս քայլը տեղավորվում է իշխանությունների փիլիսոփայության մեջ, երբ նույնացվում են պետությունն ու կուսակցությունը:
Այսօր ֆրանսահայ մուլտիպլիկատոր Շարլ Բերբերյանի ծննդյան օրն է Մայիս 28,2014 09:01 Իր մանկության շատ տարիներ անցկացրել է Լիբանանում։
Ս. Ալեքսանյանը հոգացել է դստեր համադասարանցիների ավարտական երեկոյի ծախսը. «Հրապարակ» Մայիս 28,2014 08:58 Գործարար, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է անակնկալ մատուցել իր դստեր համադասարանցիներին՝ Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտներին, և հոգացել է ամբողջ դասարանի ավարտական երեկոյի ծախսը:
Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Մ․ Դուրյանը պաշտոնավարում է մայրիկի շնորհիվ․ «Չորրորդ իշխանություն» Մայիս 28,2014 08:47 Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախատել է Դուրյանին եւ ակնարկել խիստ պատժի հնարավորության մասին։ Սակայն քննչականի պետը, զգալով աղետը, դիմել է մայրիկին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանին, որպեսզի իրեն օգնի։
Նորություններ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով․ «Ժողովուրդ» Մայիս 28,2014 08:35 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը, նրա հարազատները, ինչպես նաեւ Ղուկասյանների ընտանիքը օրերս հարցաքննվել են Շիրակի մարզի ոստիկանների կողմից:
ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականը՝ թվերով․ «Առավոտ» Մայիս 28,2014 08:23 ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրիլիոն 152 մլրդ 600 մլն դրամի ծախսերի կատարում: Այնինչ, մեկ տարվա ընթացքում փաստացի ծախսերը կազմել են 1.142,9 մլրդ դրամ: Շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով՝ 41,1%: Արտաքին աջակցությունը՝ հանձին տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների, նախատեսվածի միայն 66%-ն է կազմել:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Մայիս 28,2014 08:11 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
21 Փետրվար 11:39 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում աշակերտը քանոնով հարվածել է փոխտնօրենին. հայհոյանքներ, շշով ջուր լցնել միմյանց վրա
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան