«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» ֆիլմերից հայտնի դերասանուհի Անի Պետրոսյանի հետ: -Անի՛, կա՞ն նոր ներկայացումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, որոնցում ընդգրկված եք: Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք: -Այո՛, հիմա Մայր թատրոնում բեմադրվում է «Հարսնացուն հյուսիսից»-ը (սցենարի հեղինակ` Ժորա Հարությունյան), ռեժիսորը Արմեն Էլբակյանն …