ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԶՈՒԳԵՐԳ

Քրիստինե Պեպելյանը եւ Հայկոն ներկայացրել են իրենց նոր զուգերգը, որը կոչվում է «Քեզ սիրում եմ, սեր»: Այն արդեն հասանելի է համացանցում: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերի հեղինակը` Սուսաննա Համբարձումյանը: Գործիքավորումը նույնպես արել է Հայկոն H-Studio-ում: Հիշեցնենք, որ Հայկոն եւ Քրիստինե Պեպելյանը համատեղ ներկայացրել են նաեւ «Ուշացած խոսքեր» երգի տեսահոլովակը, որը երկար ժամանակ չէր իջնում առաջատար թոփ տասնյակների բարձր հորիզոնականներից:

 

 

ՊԻԿԱՍՈՅԻ ԿՏԱՎԸ` 100 ԵՎՐՈ

Բարեգործական օնլայն վիճակահանության ժամանակ երիտասարդ ամերիկացին 100 եվրոյով գնել է Պաբլո Պիկասոյի կտավը, որի իրական արժեքը շուրջ մեկ միլիոն դոլար է: 25-ամյա Ջեֆրի Գոնանոն պատմել է, որ պատրաստվել է մի նկար գնել իր սենյակում կախելու համար եւ ինտերնետում հանդիպել է Sotheby՚s աճուրդի տան վիճակահանությանը, որի մասնակիցները հավակնել են գնել Պիկասոյի «Գլխարկով տղամարդը» կտավը: Գոնանոն գնել է վիճակահանության 50 հազար տոմսերից մեկը 100 եվրոյով, եւ հենց իր տոմսն է շահել: Վիճակահանության ընթացքում ստացված հասույթն ուղղվելու է լիբանանյան Տիր քաղաքի պահպանությանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

 

 

ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՆՎԵՐՆԵՐԸ

Նոր տարվա տոների նախօրեին Եվրոպայի բնակիչների շրջանում կատարված հարցման արդյունքով կազմվել է ամենացանկալի նվերների վարկանիշային աղյուսակը: Ըստ այդմ` հարցման ենթարկվածների 78 տոկոսը լավագույն նվեր է համարում պլանշետները, այն դեպքում, երբ 44 տոկոսը գերադասում է տեխնիկական սարքեր ունենալ: Հարցման ենթարկվածների 56 տոկոսը տղամարդիկ են: Հարկ է նշել, որ միայն երիտասարդ տղամարդկանց 54 ու աղջիկների 38 տոկոսն է հստակ վստահ, թե ինչի վրա է ծախսելու իր գումարը, սակայն մեծ մասը վստահ է, որ շատ դժվար է մոդել ընտրելը: Իսկ ըստ մանկական վարկանիշի, որը կազմվել է ԱՄՆ-ում, ամենասպասված նվերը iPad-ն է. դրա համար քվեարկել է 6-12 տարեկան երեխաների 48 տոկոսը: Հետազոտության տվյալներով` երեխաների 39 տոկոսը ցանկանում է Նոր տարուն ստանալ խաղային Wii U հավելվածներ, եւս 36 տոկոսը Սանտա Կլաուսից ցանկանում է ստանալ հայտնի iPod, իսկ մնացած 33 տոկոսը` անգերազանցելի iPhone:




Լրահոս