Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնին (International Flamenco Festival), որը կանցկացվի մայիսի 8-14-ը Երեւանում, տեղի կունենան համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաեւ արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։ Փառատոնը «Ձգողականություն» համերգով կմեկնարկի մայիսի 8-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Երեկոյին ելույթ կունենան պարողներ Ֆաննի Արան (ԱՄՆ-Ֆրանսիա, Իսպանիա), Քրիստիան Պերեսը (Իսպանիա), Օլգա Պշենիցինան (Ռուսաստան), Օքսանա Սերիկը (Ռուսաստան), Ջուլիա …