Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնին և արժանացել մրցանակի. տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ ռեժիսորների մի սերնդի համար օրինակ է հանդիսանում: Նրան տրվող մրցանակը շնորհվում է մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձանց:
Մրցանակն Աքընին կհանձնվի «Հատում» ֆիլմի՝ Գերմանիայում կայանալիք պրեմիերայի ընթացքում: