Լեմպարդին հնարավոր չէ փոխարինել. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Սեսկ Ֆաբրեգասը թիմում Ֆրենկ Լեմպարդին փոխարինելու համար չէ:

«Լեմպարդը Լեմպարդն է: Նրան հնարավոր չէ փոխարինել: Իսկ Ֆաբրեգասը գերազանց կատարող է: Բայց նա կոչված չէ թիմում փոխարինել Լեմպարդին: Սեսկը մեզ պետք է «Չելսի»-ն փոփոխելու համար, քանի որ մենք որոշել ենք նոր շունչ հաղորդել թիմի միջին գծին», – նշել է անգլիական թիմի մարզիչը:




Լրահոս