Ավարտվել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր World Travel Awards մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը:
21-րդ արարողության եզրափակիչ փուլն այս տարի անցկացվել է Հունաստանի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում, տեղեկացնում է Euromag-ը:
Հունաստանի ներկայացուցիչները բազմաթիվ մրցանակներ են ստացել: Նրանցից ամենահեղինակավորը բաժին է ընկել Աթենքի Ակրոպոլիսին, որը ճանաչվել է Եվրոպայում ամենալավ տեսարժան վայրը: