ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը: “Մեդիամաքսի” փոխանցմամբ զեկույցը հիմնականում նկարագրում է ընտրությունների նախապատրաստական ընթացքը:Առաջին միջանկյալ զեկույցում ասված է, որ 2011-ի մայիսին բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ծառայում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, “սակայն դեռևս կան ոլորտներ, որտեղ կարող են բարելավումներ արվել”: Զեկույցում ասված է, որ Հայաստանում գրանցված են մոտ 2,5 մլն ընտրողներ, որոնք հնարավորություն ունեն ստուգել իրենց անունների առկայությունը ցուցակներում, այդ թվում` համացանցի միջոցով: “Դիտորդական առաքելության մի քանի զրուցակիցներ անհանգստություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ: Իշխանությունները նշում են, որ դրանց շարունակաբար բարելավվում է”, – ասված է փաստաթղթում:Զեկույցում ասված է, որ քաղաքական ուժերը նախապատրաստվում են քարոզարշավին, որը կմեկնարկի ապրիլի 8-ին:




Լրահոս