ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ հիփոթեքով գումար վերցնել, բայց գիտեմ, որ ինձ հետ ինչ-որ մեկն էլ կարող է իմ հիփոթեքի գումարը վճարել: Ուզում եմ իմանալ` ինչպես է դա լինում:

Արամ Խեչոյան, 42 տարեկան, ատամնաբույժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է համավարկառու: Հիփոթեքային վարկավորման մեջ համավարկառուն այն անձն է, ով Ձեզ հետ համատեղ ստանձնում է վարկը մարելու պատասխանատվությունը: Եթե Դուք չունեք վարկը ստանալու համար բավարար եկամուտներ, ապա համավարկառուի մասնակցությունը վարկավորման գործընթացում կօգնի Ձեզ: Որպես համավարկառու` իրավունք ունեն հանդես գալ ամուսինները կամ այն անձինք, որոնք Ձեզ հետ վարում են համատեղ տնտեսություն:

Ազգային հիփոթեքային ընկերություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջին հայացքից հրաշալի պայման է թվում, երբ գումարն ամբողջութամբ վճարելու հնարավորություն չունեցող մարդը կարող է ներգրավել նաեւ գործընկերոջը: Հավանական է, սակայն, որ վարկի մարման ընթացքում (ինչը սովորաբար տարիներ է տեւում) գործընկերներից մեկի մոտ նյութական դժվարություններ առաջանան: Հետաքրքիր է, թե նման իրավիճակում ինչպես են բաշխվելու պարտավորությունները: Այս մասին Ազգային հիփոթեքային ընկերությունը ոչինչ չի նշում: Գաղտնիք չէ, որ վարկատու կազմակերպություններին միայն տրված գումարի դիմաց վճարվելիք տոկոսներն են հետաքրքրում: Իսկ թե որքանով է վճարման հավանականությունը ռեալ, ֆինանսական կազմակերպություններին թերեւս այնքան էլ չի հետաքրքրում:   
Եթե խոսքն ընտանիքի անդամների մասին է, ապա վարկի մարման դժվարություններ առաջանալու դեպքում մարդիկ իրենց անշարժ կամ շարժական գույքը կարող են վաճառել խնդիրը ինչ-որ կերպ կարգավորելու համար: Մինչդեռ գործընկերների դեպքում, եւս մեկ անգամ ընդգծենք, ոչինչ նախատեսված չէ:




Լրահոս