ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես երկքաղաքացիություն ունեմ, ու ինձ հետաքրքրում է` հնարավոր է արդյոք դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Ի՞նչ  է անհրաժեշտ դրա համար:

Նուբար Փարսամանյան, 35 տարեկան, առեւտրական


ՊԱՏԱՍԽԱՆ. Երկքաղաքացին կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը: Դրա համար անհրաժեշտ են՝
դիմում,
անձնագիրը եւ դրա պատճենը,
35×45 մմ չափսի 6 լուսանկար,
ամուսնության վկայականը (առկայության դեպքում) եւ դրա պատճենը,
  իր երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը,
զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց համար),
պետական տուրք` 25.000 դրամ (900005160529100 հաշվեհամարին),
անձը լրացնում է հարցաթերթիկ,
օտար լեզվով փաստաթղթերը ներկայացվում են հայերեն թարգմանված եւ նոտարական կարգով հաստատված:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս ճիշտ կլինի, եթե երկքաղաքացու կարգավիճակն ընտրող անձի առաջ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից այլեւս երբեք չհրաժարվելու պայման դրվի: Հաշվի առնելով պահանջվող փաստաթղթերի ցանկը ու վճարվելիք գումարները` երկքաղաքացիությունից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ: Չնայած եթե մարդը որոշել է խուսափել ՀՀ քաղաքացի համարվելու բարձր պատվից, ապա ժամանակ ու գումար էլ կգտնի իր նախատեսածն իրականացնելու համար: Ամեն դեպքում, չափազանց տխուր է, որ մեզ դիմած քաղաքացին, արդեն իսկ ունենալով երկրորդ երկրի քաղաքացիությունը, ցանկանում է հրաժարվել սեփական հայրենիքի քաղաքացիությունից:




Լրահոս