Մեզ շատ աշխատանք է սպասվում. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է օգոստոսի 23-ին՝ Գերմանիայի առաջնության առաջին տուրի խաղում «Բայեր»-ից կրած պարտությունը:

«Իհարկե, այդպիսի շուտ խփած գոլը շատ ուժեղ ազդեցություն ունեցավ խաղի վրա, հատկապես առաջին 25 րոպեներին: Նման շուտ գոլերը շատ են հուսահատեցնում թիմին:

Մենք չկարողացանք արթնանալ խաղի սկզբում: Մեզ շատ աշխատանք է սպասվում: Դարպասների մոտ մենք կարող էինք ավելի լավ խաղալ»,-ասել է Կլոպը:

Հիշեցնենք,որ «Բորուսիա»-«Բայեր» հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով:

 




Լրահոս