Ռոնալդուն կկարողանա մասնակցել հաջորդ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության առաջին տուրում կայանալիք «Կորդովայի»-ի դեմ խաղին: Այդ մասին հայտարարել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

«Նա կկարողանա մասնակցել այդ խաղին: Մենք կկարողանանք օգտագործել նրան: Կրիշտիանուին պետք էր անհատապես պատրաստվել, և նա հաղթահարեց վնասվածքի հետևանքները:

Իսկ հաջորդ շաբաթ նա կկարողանա մարզվել առանց ընդմիջումների և պատրաստվել հաջորդ խաղին»,-մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղում:




Լրահոս