Անգլիայի հավաքական նորեկներ են հրավիրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել  է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Նորվեգիայի և Շվեյցարիայի հավաքականների դեմ խաղերին. հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին անգամ Անգլիայի հավաքական են հրավիրվել Կալում Չամբերսը, Դենի Ռոուզը, Ջեկ Կոլբեկը և Ֆաբիան Դելֆը: Անգլիացիները սեպտեմբերի 3-ին կընդունեն նորվեգացիներին, իսկ սեպտեմբերի 9-ին` շվեցարացիներին:

Անգլիայի հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ՝ Ֆրեյզեր Ֆորստեր, Բեն Ֆոստեր, Ջո Հարթ

Պաշտպաններ` Լեյտոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա, Ջոն Ստոունզ, Ֆիլ Ջոնս, Հարի Կեխիլ, Կալում Չամբերս, Դեննի Ռոուզ

Կիսապաշտպաններ` Ջորդան Հենդերսոն, Ռախիմ Ստերլինգ, Ալեքս Օքսլեյդ, Ջեկ Ուիլշիր, Ջեյմս Միլներ, Ջեկ Կոլբեկ, Ֆաբիան Դելֆ, Անդրոս Թաունսենդ

Հարձակվողներ` Ուեյն Ռունի, Դենի Ուելբեկ, Դանիել Ստարիջ, Ռիկի Լամբերտ




Լրահոս