Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իրենց գրասենյակի դեմ այսօր` ապրիլի 16-ի առավոտյան տեղի ունեցած հարձակմանը:
Հայտարարությունում ասվում է.
“2012 թ. ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 10:30-11:00-ի սահմաններում, մոտ 200 քաղաքացիներ պաստառներով եւ դրոշակներով ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մոտեցան կազմակերպության գրասենյակին: Նրանցից մեծաթիվ խումբ մտավ գրասենյակ եւ ներկայացրեց պահանջ այն մասին, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի ,Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնինե հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար: Կազմակերպության ղեկավարը հայտնեց, որ իրենց պատասխան կտրվի ավելի ուշ, սակայն պահանջ ներկայացնողները եւ այդ ընթացքում կազմակերպություն ներխուժած այլ քաղաքացիները բացականչություններով, սպառնալիքներով պահանջեցին` պատասխան տրվի անհապաղ եւ այդ պահին: Կազմակերպության նախագահը հայտնեց, որ ,Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոննե այսօր՝ առավոտյան, հայտարարել է ֆիլմերի ցուցադրության հետաձգման մասին, սակայն նրանք պահանջեցին, որ այդ մասին հրապարակվի հրապարակավ դրսում հավաքվածներին: Կազմակերպության նախագահը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, այդ մասին հայտարարեց խմբի կազմակերպիչների կողմից բերված բարձրախոսով:Սակայն որոշ ժամանակ անց վերստին քաղաքացիների ներկայացուցիչները մտան գրասենյակ եւ պահանջեցին, որ ընդհանրապես կազմակերպությունը տարածքը չպետք է տրամադրի ֆիլմերի ցուցադրության համար: Այդ պահանջի ներկայացմանը զուգահեռ դրսում հավաքվածների կողմից սկսեցին նետվել ձվեր, քարեր, որոնցից երկուսը կոտրեցին գրասենյակի պատուհանների ապակիները, իսկ նրանցից մեկից վնասվեց կազմակերպության աշխատակիցներից մեկը:Ստեղծված, ուղղորդված եւ կազմակերպված սպառնալիքներ, հայհոհայնքներ էին հասցվում գրասենյակում գտնվող կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:Այդ պահին ոստիկանության աշխատակիցները որեւէ գործողություն չէին իրականացնում կազմակերպության աշխատակիցների անվտանգության, սպառնալիքների, բռնությունների կոչերի եւ հասարակական կարգի խախտման կանխարգելման ուղղությամբ՝ թեեւ կազմակերպության կողմից հեռախոսազանգերի միջոցով ոստիկանությանը հայտնվել էր կազմակերպության եւ նրա աշխատակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, որը սակայն այդպես էլ չարվեց:Գնահատելով իրավիճակը՝ կազմակերպության ղեկավարը հետագա անկանխատեսելի հետեւանքների կանխման նպատակով ստիպված հրապարակավ հայտարարեց միջոցառման չիրականանալու մասին:ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը, հարգելով կարծիքի եւ արտահայտման ազատությունը, որը որպես մարդու հիմնարար ազատություններից մեկը, գտնում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքացիների կողմից կարծիքի արտահայտում, այլ բռնության, սպառնալիքների, գույքի ոչնչացման կիրառմամբ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում, ապօրինի միջամտություն, որը նպատակ է հետապնդել խոչընդոտելու կազմակերպության կողմից իր տարածքը տնօրինելու իրավունքի խախտմանը:Մինչ այժմ կազմակերպություններից որեւէ մեկը թվով 30 ՀԿ-ներից եւ լրատվամիջոցներից չի դատապարտել կատարված բռնությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ տեղի է ունեցել իրավապաշտպան գործունեության եւ այդ գործունեությունը իրականացնողների նկատմամբ կազմակերպված բռնություն ոստիկանության աշխատակիցների անգործության պայմաններում եւ ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը”: