Քրիստին Լագարդը կմնա իր պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համոզված է, որ կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդը կարող է մնալ իր պաշտոնում, չնայած այն բանին, որ Ֆրանսիայում կասկածվում է իր պարտականությունների չարաշահման մեջ:

Այս շաբաթ քննիչները հարցաքննել են Լագարդին 2008թ.-ին գործարար Բերնար Տապիին ապօրինաբար փոխհատուցում վճարելու՝ իր դերի հետ կապված, քանի որ Լագարդն այն ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էր:

Ինքը՝ Լագարդը, հայտարարել է, որ որևէ ապօրինի գործողություն չի կատարել: Ըստ նրա, իր դեմ առաջ քաշած մեղադրանքները «բոլոր սահմաններից դուրս են»:

ԱՄՀ-ի գործադիր կոմիտեն չի արել հայտարարություն հետաքննության հետ կապված, սակայն հայտարարել է, որ լիովին վստահում է Լագարդին և համարում է նրան ընդունակ այսուհետ ևս մնալ կազմակերպության ղեկավարի պաշտոնում, հաղորդում էBBC -ին:




Լրահոս