Քլինթոնի դուստրը լքում է հեռուստալրագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չելսի Քլինթոնը հղիության ընթացքում մտադիր է փոխել իր գործունեության ոլորտը: ԱՄՆ նախկին նախագահի դուստրը հեռանում է NBC հեռուստատեսության լրագրողի պաշտոնից, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանա տրամադրել իր առաջնեկի դաստիարակությանը: Իր և բանկի աշխատակից Մարկ Մեզվինսկու երեխայի ծնունդը սպասվում է աշնանը:

Չելսի Քլինթոնը պատրաստվում է նաև աշխատել իր հոր ստեղծած Clinton Foundation ոչ կառավարական կազմակերպությունում, որը մասնագիտանում է առողջապահության և տնտեսության ոլորտներում միջազգային աջակցության վրա, տեղեկացնում է  ИТАР-ТАСС-ը:

Իր որոշման մասին Չելսին հայտնել է ուրբաթ, օգոստոսի 29-ին: Նա նշել է, որ NBC-ում երեք տարի աշխատելն իր համար պատիվ էր: Լրագրող Քլինթոնը զբաղվում էր հասարակական խնդիրներով: Փորձագետները նշում են, որ նրա այս որոշումը նկատելիորեն թեթևացնում է հեռուստաընկերության կյանքը: Չի բացառվում, որ Չելսիի մայրը՝ Հիլարի Քլինթոնը, իր թեկնածությունը կառաջադրի գալիք նախագահական ընտրություններում, և այդ դեպքում հեռուստաընկերությունը ստիպված կլիներ ապացուցել իր անկողմնակալությունը՝ նախագահական ընտրությունների լուսաբանման ընթացքում:

Վերջին ամիսներին NBC-ին խուսափում էր իր հեռուստաէկրանին Չելսիի հայտնվերուց, եթե խոսք էր գնում Հիլարի Քլինթոնի հրապարակված հիշողությունների հետ կապված իրադարձությունների մասին: Ըստ որոշ տեղեկությունների, քննադատության առիթ էր հանդիսանում նաև երիտասարդ լրագրողի, ինչպես շատերն էին կարծում, չարդարացված բարձ աշխատավարձը՝ տարեկան մոտ 600 հազար դոլար:




Լրահոս