Մինասի Հայաստան որմնանկարը կվերակագնվի բյուջեի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինաս Ավետիսյանի “Հաաստան” որմնանկարը պետք է վերականգնվի եւ ամրապնդվի: ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 19-ին որոշում ընդունեց վերաբաշխել ՀՀ մշակույթի նախարարության բյուջեն եւ այդ նպատակով հատկացնել մոտ 10 մլն դրամ: “Հայաստան” որմնանկարը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը: Այդ շինությունը ժամանակին քանդվել է, պահպանվել է միայն այն պատը, որի վրա որմնանկարն էր: ՀՀ նախագահի հանձնարարականով 2009 թ. իրականացվել է մշակույթի տան վերականգնման աշխատանք, սակայն որմնանկարի սարկոֆագը հանվել է այդ ընթացքում, որից որմնանկարը ըստ երեւույթին տուժել է; Որմնանկարը կատարված է գաջի սվաղի հիմքի վրա եւ ունի շերտավորված, քայքայված, լվացված հատվածներ, ինչի պատճառով շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կարող է փլուզվել:  Ըստ Հ. Պողոսյանի` մշակույթի տան վերակառուցումից հետո որմնանկարը կլինի նախասրահում: Մշակույթի նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս որոշումից հետո քայքայված եւ չվերականգնված են մնում Մինաս Ավետիսյանի 8 որմնանկարներից 2-ը` Ազատան գյուղում եւ Գալվանոմետր գործարանում: “Պետք է նորից գտնվեն հովանավորներ եւ ստանձնեն այդ հուշարձանների փրկումը”,-հայտարարեց Հ. Պողոսյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրան արձագանքեց` ասելով, որ Գյումրիում թափով ընթանում է հյուրանոցների շինարարություն, եւ դժվար չէ գտնել 1-2 հովանավոր, որոնք 10-20 մլն դրամ կհատկացնեն այդ նպատակով:




Լրահոս