Սեպտեմբերի 5-ին է ծնվել լեգենդար երգիչ Ֆրեդի Մերկուրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բրիտանացի երգիչ, Queen ռոք-խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1946թ.:

Այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love» և այլ երգերը։

«Rolling Stone» ամսագիրը Մերկուրիին ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում` 18-րդ տեղ։

1991 թվականի նոյեմբերի 24-ին Ֆրեդին մահացավ Լոնդոնում գտնվող իր տանը 45 տարեկան հասակում` ՁԻԱՀ-ից առաջացած բրոնխիալ թոքաբորբից։

Մտքեր Մերկուրիից.

«Երբ ելույթ եմ ունենում, էքստրավերտ եմ, բայց ներքուստ ես այլ մարդ եմ»:

«Իմ անձնական կյանքի գաղտնիությունը շատ եմ կարեւորել։ Ես հայտնի եմ նաեւ նրանով, որ շատ քիչ եմ հարցազրույցներ ունեցել»:

«Ես ռոմանտիկ եմ, բայց մշտապես պատ եմ կառուցել իմ շուրջը։ Այնպես որ, մարդկանց համար դժվար է ներս մտնել ու հասկանալ իմ իրական եսը»:




Լրահոս