![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/20//22658.jpg)
Խորհրադարան վերադառնալու հայ օլիգարխների ցանկությունը, ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, ,զզվելի երևույթ է և մտահոգիչ հարց”:Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ օլիգարխները սպառնալիք են դարձել, ոչ միայն ժողովրդի, այլ հենց պետության համար, քանի որ քիչ հարկ են տալիս և բայց ամբողջ տնտեսությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում:Նա նաև նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է օլիգարխը ժողովրդի հետ հանդիպելիս գնում զենքով` նկատի ունենալով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:”Երբ օլիգարխը հանդիպման է գնում զենքով, ի՞նչ կարող ենք ասել սրա մասին: Արդյո՞ք նա վախենում է ժողովրդից, թե՞ սա ցույց է տալիս թե ինչ գործիչ է նա”,- ասաց Կիրակոսյանը։