Էբոլի վիրուսի պատճառով մարդկանց կարգելեն տնից դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիերա Լեոնեի կառավարությունը ողջ երկրով մեկ «խիստ մեկուսացման» չորսօրյա ռեժիմ է մտցնում: Դա կապված է Էբոլի վիրուսի կողմից հարուցվող հիվանդության տարածման հետ. շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը:

Սեպտեմբերի 18-21-ը երկրի բնակիչներին կարգելվի լքել իրենց տները: Այդ միջոցները թույլ կտան բժիշկներին հետազոտություն անցկացնել և հայտնաբերել վարակի դեպքերը վաղ շրջանում:

«Նման մոտեցումն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար», – մեջբերում է գործակալությունը Սիերա Լեոնեի նախագահի խորհրդականի խոսքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլի վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 2105-ի, ևս 3967-ը վարակված են: Նրանցից 500-ը մահացել է Սիերա Լեոնեյում. նշում է գործակալությունը:




Լրահոս