Հռչակավոր ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը իրեն լավ է զգում և այսօր երեկոյան կերգի Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ազնավուրի մամլո ծառայությանը, ավելի ուշ կհայտարարվի նաև նյույորքյան 3 համերգները անսպասելիորեն չեղյալ հայտարարելու պատճառների մասին:Նշենք, որ Ազնավուրի նյույորքյան համերգները, որոնք նախատեսված էին ապրիլի 26-28-ը, առանց որևէ մեկնաբանության չեղյալ հայտարարվեցին: Այս մասին հայտնել է համերգների կազմակերպիչ Live Nation ընկերությունը:Հիշեցնենք, որ Ազնավուրը, ում ամերիկյան լրատվամիջոցները կոչում են “ֆրանսիական Սինատրա”, ապրիլի 12-ին վերջին րոպեին չեղյալ է հայտարարել Կանադայի Քվեբեկ քաղաքում կայանալիք համերգը:
Նյու Յորքում Շառլ Ազնավուրի համերգները չեղյալ են համարվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ