Հրաժարականի պահանջը Ս. Սարգսյանը չընդունեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 7-ին հացադուլ էր սկսել` պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Հայրիկյանը հայտարարել է, թե հնարավոր է` շուտով ավարտի անժամկետ հացադուլը:

Armlur.am-ը զրուցեց ԱԻՄ առաջնորդի հետ` պարզելու` արդյոք նա շարունակելու է իր հացադուլը և պահանջը:

«Հացադուլն իր նպատակին հասել է: Ես արդեն այսօրվանից դադարեցրել եմ այն: Այս պահի դրությամբ գտնվում եմ «Շողակաթ» եկեղեցում, աղոթում եմ մեր իշխանավորների հոգու մաքրության համար»,- ասաց Պ.Հայրիկյանը:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե իր հացադուլի բուն պահանջն ի վերջո անպատասխան մնաց, Հայրիկյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Անկեղծ ասած դա այդքան էլ պահանջ չէր, ես Սերժ Սարգսյանին հորդորում էի հրաժարական տալ` կարծելով, որ նա ինքն է գիտակցում, որ իշխանական այս համակարգը չի ծառայում իր բուն նպատակին»:




Լրահոս