Ռուսաստանյան հայտնի գործարարը մահացել է բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մատրոսսկայա տիշինա» բանտում մահացել է բանկերից խոշոր հափշտակումների և ապօրինի միգրացիայի մեջ մեղադրվող «Ինֆրաստրուկտուրա-հոլդինգի» տնօրենների որհրդի նախագահ, 57-ամյա Յուրի Մանկինը, տեղեկացնում է Коммерсант-ը:

Նա վատ է զգացել դեռևս Տվերսկոյ դատարանի շենքում, ուր որոշվում էր նրան կալանքի տակ պահելու ժամկետը ներկայացնելու հարցը: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Մանկինը կալանքի տակ էր պահվում 2014թ.-ի հուլիսի 14-ից: Սկզբում նրան պահում էին «Բուտիրսկի» բանտում, սակայն մեկ ամիս առաջ առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով նրան տեղափոխել են «Մատրոսսկայա տիշինա»: Փաստաբանների խոսքով, Մանկինը տառապում էր մի շարք լուրջ հիվանդություններով:

Յուրի Մանկինին ձերբակալել էին ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: Նա նաև մի շարք անձանց հետ բանկերից ապօրինաբար խոշոր վարկեր է ձեռք բերել:




Լրահոս