Վատիկանի կարդինալի ավտոմեքենայում հաշիշ և կոկաին են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանի դիվանագիտական պետհամարանիշերով ավտոմեքենայից ֆրանսիական մաքսայինները հայտնաբերել և առգրավել է 200 գրամ հաշիշ: Ինչպես տեղեկացնում է Le Monde-ը, տրանսպորտային միջոցի սեփականատերն է 91-ամյա արգենտինացի կարդինալ Խորխե Մարիա Մեխիան, ով նախկինում զբաղեցնում էր Վատիկանի գրադարանավարի պաշտոնը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում: Մեքենայում Իտալիայի երկու քաղաքացիներ են եղել՝ 30 և 41 տարեկան տղամարդիկ, որոնց անունները չեն հրապարակվում:

Թմրանյութերի հայտնաբերումից հետո նրանց ձերբակալել են, իսկ Շամբերի քաղաքի դատախազությունը հարուցել է քրեական գործ:

Սպասվում է, որ նրանք դատարանի առջև կկանգնեն սեպտեմբերի 18-ին: Մեկնաբանելով կատարվածը՝ կարդինալի քարտուղարը հայտարարել է, որ միջադեպից մի քանի օր առաջ մեքենան փոխանցվել է երկու իտալացիների, ովքեր պետք է վերանորոգեին այն: Տղամարդիկ այդ մեքենայով մեկնել են Իսպանիա, ուր թմրամիջոցներ են ձեռք բերել, այնուհետև մեկնել Ֆրանսիա: Տղամարդիկ ենթադրել են, թե դիվանագիտական համարները թույլ կտան խուսափել մաքսայինների և ոստիկանների ուշադրությունից:

Վատիկանում հայտարարել են, որ որևէ հոգևորական կամ Վատիկանի բնակիչ կապ չունի թմրանյութերի հետ:




Լրահոս