Դաշնակցությունը չի մասնակցի միասնական հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քառյակ»-ի նիստն ավարտվեց: Հանդիպումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին ժամը 18:00 կանցկացնենք երեք ուժերի հանրահավաք: Նա նշեց, որ հանրահավաքին մասնակցելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն» խմբակցությունները. ՀՅԴ-ն հրաժարվել է մասնակցել հանրահավաքին:

«ՀՅԴ-ն չի մասնակցի այդ հանրահավաքին, քանի որ կան տարակարծություններ սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այդ պատճառով դաշնակցությունը չի մասնակցի հանրահավաքին, բայց ինտրիգներ փնտրել պետք չէ, ՀՅԴ-ի հետ այլ անելիքներ կան», – նշեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցի նաև առաջիկա մարզային այցելություններին:




Լրահոս