Այսօր ազատամարտիկները կհավաքվեն «Փարավոն»-ում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով այսօր` ժամը 12:00-ին, «Փարավոն» համալիրում հավաքվելու են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի` Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները:
Հիշեցնենք, որ Ռ. Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե միությանն արդեն 4500 ազատամարտիկ է անդամագրվել: Մինչդեռ երեկ, լուրեր տարածվեցին, որ նրանք զբաղված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով ազատամարտիկներին հավաքագրելու գործով: Հատկապես շեշտը դրվում է նրանց վրա, ովքեր դժգոհ են իշխանություններից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս