
Ֆրանսիայի արեւելյան եւ կենտրոնական շրջաններին պատուհասած փոթորկի հետեւանքով 160 հազար ընտանիք մնացել էր առանց էլեկտրականության: Տարերային աղետից տուժել են Ռոնա-Ալպա, Բուրգունդիա եւ Օվերն շրջանները:
Ուժգին քամու արագությունը ժամում կազմել է 150 կմ: Այն վնասել է էլեկտրալարերը, պոկել շենքերի տանիքները: Շուրջ 16 հազար ընտանիքներ շարունակում են մնալ առանց էլեկտրականության: