Ինքնասպանություն` Աղավնաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 21-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ինքնասպանություն է եղել:

46 ամյա Յախշիբեկ Պետրոսյանն իր անասնագոմում ինքնասպան է եղել պարանի միջոցով կախվելով: Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը ասաց, որ Յախշիբեկը միայնակ էր ապրում եւ ամուսնացած չէր.«Փակ տղա էր: Այդքան շատ չենք շփվել իր հետ, որ իմանանք, թե ինչ խնդիր ուներ, որ ինքնասպան եղավ: Սովորական պայմաններում էր ապրում, հարազատները Երևանում են բնակվում, ինքն էլ միայնակ էր բնակվում մեր գյուղում»:




Լրահոս