ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս լսողության հետ խնդիր ունի եւ 2-րդ կարգի հաշմանդամ է: Այս տարի դպրոցը կավարտի եւ ուզում է ընդունվել Երեւանի պետական համալսարան: Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող դիմորդները:

Արփիկ Պետրոսյան, 58 տարեկան, տնային տնտեսուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածը սահմանում է.
Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ` ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամի երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

շարունակելի
Հատուկ կարիքներով
մարդկանց աջակցության «Ունիսոն» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս օրերին՝ քարոզարշավի շրջանակներում քաղաքական կուսակցությունները հաճախ են խոսում նաեւ հաշմանդամ քաղաքացիներին հատուկ ուշադրություն դարձնելու մասին: Ակնհայտ է, սակայն, որ գործող օրենքներն այս եւ մյուս առումներով հին են ու վերամշակման չեն ենթարկվում:




Լրահոս