Պատգամավորները չցանկացան քառօրյան դարձնել եռօրյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց փոփոխություններ կատարել ԱԺ նիստերի պարբերականության հետ կապված:

Նա առաջարկում է քառօրյան դարձնել եռօրյա և հիշեցրեց, որ նախկինում  աշխատել են այդ կերպ:

«Վերջին քառօրյայի ժամանակ մոտ 150 նախագծեր չքննարկվեցին, դուրս մնացին և դա բնական էր: Մենք առաջարկում ենք, որպեսզի ավելի ռիթմիկ, պրֆեսիոնալ լինի աշխատանքը: Առաջարկում ենք նիստերը հրավիրել ոչ թե երեք շաբաթը մեկ, այլ երկու շաբաթը մեկ և երեք օր տևի: Այդ դեպքում ավելի շատ հնարավորություն կունենանք թե՛ ելույթներ ունենալու, թե՛ հարցեր քննարկելու համար», – ընդգծեց նա:

Նրա խոսքով, եթե ավելի ռիթմիկ աշխատանք լինի, արդյունքն էլ ավելի արդյունավետ կլինի:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ նիստերի ժամանակ ամեն հարցի քննարկումը շատ երկար է տևում, քանի որ պատգամավորներից ամեն մեկը ցանկանում է իր տեսակետն արտահայտել: Նա նշեց, որ նպատակահարմար են համարում նիստերը շարունակել քառօրյա ֆորմատով:

Այս առաջարկությանը դեմ էր նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը ծանրաբեռնվածություն է առաջացնելու պատգամավորների համար:

Ի վերջո, նախագիծը հետաձգվեց և հետագայում կքննարկվի քաղաքական մյուս ուժերի հետ:




Լրահոս