Իրար չենք «ուտում». Ռ. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հերքում է, որ իր և խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են:

«Բնականաբար, իրար չենք «ուտում», ոչ մի բան չկա իմ և Զարուհի Փոստանջյանի միջև, օր ու մեջ գոնե անդրադառնում են դրան: Անհոգ եղեք, որևէ բան չկա»,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց Ռ. Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մշտապես խոսվում է այն մասին, որ նրանց հարաբերությունները լարվել են հատկապես Փոստանջյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, քանի որ նա կրկին ցանկանում է զբաղեցնել խմբակցության ղեկավարի պաշտոնը:




Լրահոս