Մաշտոցի պողոտայում շինաշխատանքները վնասել են բնակարանի պատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ  Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի 1-ին հարկում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով 2-րդ հարկում գտնվող թիվ 49 բնակարանի պատերը ճաքել են. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տան պատերի առանձին հատվածներում առկա են մինչև 2 մ երկարությամբ և մինչև 1մմ լայնությամբ ճաքեր:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:




Լրահոս