ՃՏՊ` Երևան-Սևան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` Գավառի պետական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ազատության 44 հասցեի մոտակայքում բախվել են Ուազ մակնիշի 21 LՕ 479 պ/հ-ի (վարորդ` Ա., Ա, ծնվ. 1970 թ.) և Վազ 21-99 մակնիշի 62 SS 999 պ/հ-ի (վարորդ` Գ. Ղ., ծնվ. 1962 թ.) ավտոմեքենաները:

Վարորդները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:




Լրահոս