Ինչպե՞ս եք ջեռուցելու ձեր բնակարանը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա այս հատվածը մեր հասարակությանը մշտապես նույն խնդրի առաջ է կանգնեցրել. ի՞նչ անել, որպեսզի բնակարանը տաք լինի, և դրա դիմաց վճարվող գումարը չգերազանցի բոլոր հնարավոր սահմանները: Armlur.am-ը, այս հարցի շուրջ երևանցիների տրամադրվածությանը ծանոթանալու նպատակով, շրջեց մայրաքաղաքի փողոցներով:

Նախորդող տարիներին յուրաքանչյուր ընտանիք այս կամ այն կերպով բնակարանը ջեռուցելու մեթոդ գտել է: Այլ հարց է, որ սպառված գազի կամ էլեկրտաէներգիայի դիմաց վճարելու խնդիրը, ինչպես միշտ, անլուծելի է մնում: Մարդիկ մեծ դժվարությամբ ու պարտքեր կուտակելու գնով են կարողանում ձմռան ամիսների կոմունալ վճարումները կատարել: Այս տարի նույնպես բացառություն չի լինելու, քանի որ բոլորն էին տեղյակ, որ էլեկտրաէներգիայի սակագինն արդեն բարձրացել է: Մարդիկ նաև դժվարանում էին ընտրություն կատարել գազ և հոսանք ծախսելու հարցում և նշում էին, որ վերջնարդյունքում նույն գումարն են վճարելու:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս