Ինչպիսին են բնակարանների գները Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17612  գործարք,  որոնց  քանակը, 2014  թվականի հուլիսի համեմատ, նվազել  է  9.7 %-ով,  իսկ  2013  թվականի  օգոստոսի  համեմատ`  աճել  9.4 % – ով:

2014 թվականի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4281 օտարման
գործարքների 72.6 %-ը կազմել է առուվաճառքը, 27.2 %-ը` նվիրատվությունը և 0.2 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 44.4 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 42.5 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2014 թվականի օգոստոսին, 2014 թվականի հուլիսի համեմատ, անշարժ գույքի
օտարման գործարքների քանակը նվազել է 11.5 %-ով, իսկ 2013 թվականի օգոստոսի
համեմատ` 6.2 %-ով: 2014 թվականի օգոստոսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 64.2 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Երևան քաղաքում 2014 թվականի օգոստոսին, 2014 թվականի հուլիսի համեմատ,
բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 10.8 %-ով, իսկ 2013 թվականի օգոստոսի համեմատ աճել` 0.8 %-ով:
2014 թվականի օգոստոսին Երևան քաղաքի վարչական շրջաններում  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով.

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014
թվականի օգոստոսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի
բնակարանների, 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2014 թվականի հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ: 2014 թվականի օգոստոսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 404 բնակարան, որոնց քանակը, 2014 թվականի հուլիսի համեմատ, աճել է 1.3 %-ով, իսկ 2013 թվականի օգոստոսի համեմատ` նվազել 4.3 %-ով:

2014 թվականի օգոստոսին հանրապետությունում արձանագրվել է անհատական
բնակելի տների 403 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 115 գործարք, մարզերում՝ 288 գործարք: 2014 թվականի օգոստոսին, 2014 թվականի հուլիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.4 %-ով, ընդ որում, Երևանում` 3.4 %-ով, իսկ մարզերում` 14.3 %-ով: 2014 թվականի օգոստոսին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.3 %-ով, ընդ որում, Երևանում՝ 20.7 %-ով, իսկ մարզերում` 11.4 %-ով:




Լրահոս