ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը իշխանությունների հետ նույն «կաթսայում» են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որեւէ հանրահավաք չանել ու «գնալ իրենց տները»: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որեւէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն «կաթսայում» են գտնվում: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ մինչեւ այսօր ԲՀԿ-ն չի բարձրաձայնել Սերժ Սարգսյանի ձախողումների մասին: Իսկ ինքը` Բադասյանը, մշտապես դրանց մասին խոսել է ու հրապարակայնորեն պահանջել Ս. Սարգսյանի հրաժարականը. «Պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը: Ու ինքը պետք է վախենա դրանից եւ ուրեմն Գագիկ Ծառուկյանն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետեւ իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում… գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս