Արթիկի ՔԿՀ պետը այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին եւ փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի: Մեզ հասած տեղեկություններով` էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, եւ ինքը որեւէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ Մկրտչյանին սկսել է պատմել իր անցյալի եւ երկրում տիրող իրավիճակի մասին հետաքրքիր տեղեկություններ ու վերլուծություններ: Թե կոնկրետ ի՞նչ է էպոսագետը պատմել ՔԿՀ պետին, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Տեղեկացնենք, որ ՔԿՀ-ի գրադարանից առավել ակտիվ օգտվողը հենց էպոսագետն է, որը բանտային փակ խցում հիմնականում զբաղվում է ընթերցանությամբ եւ ծաղիկներ աճեցնելով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս