Մասնակցելո՞ւ եք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ոչ իշխանական քառյակն ուրբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Թեև մարզերում շրջող քաղաքական գործիչները հավաստիացնում են, որ հոկտեմբերի 10-ին նոր ու հզոր շարժում է մեկնարկելու, այսուհանդերձ, «եռյակի», հանրահավաքները բազմամարդ չես համարի:

Armlur.am-ը մեծ հանրահավաքից առաջ որոշեց ճշտել երևանցիների տրամադրությունները: Ինչպես ամենուր, մայրաքաղաքում ևս ոչ իշխանականների գործունեության հետ մեծ հույսեր չէին կապում, թեև ոմանք որոշել էին մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված միջոցառմանը: Թե ինչ արդյունքներ կգրանցի ոչ իշխանականների հանրահավաքը, կերևա նրանց հետագա գործողություններում: Մեր տեսանյութից էլ պարզ է դառնում, որ մարդկանց շրջանում հիասթափությունն այնքան մեծ է, որ արդյունքների մասին չեն էլ ուզում խոսել:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս