ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԹՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 275.5 հազար մարդ: Խոսքը ոչ թե ՀՀ-ում առկա բնակչության, այլ՝ ՀՀ գրանցում ունեցող քաղաքացիների մասին է: Այս թիվը, սակայն, ուշագրավ է այն առումով, որ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 264.5 հազար մարդ: Իսկ 2011թ. աշնանն անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը եղել է 3 միլիոն 285 հազար մարդ: Ահա թե ինչպիսի թվանկարիչ է ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը. թեեւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ նրան չի հաջողվել թաքցնել, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, բավական մեծ չափերի արտագաղթ է:




Լրահոս