Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ բացվել է Beeline դիլերական գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9հոկտեմբերի, Երևան: Beeline-ը հայտարարում է Տավուշի մարզում վաճառքի և սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ և աշխատելո ւ է երկու շաբթիից-կիրակի` ժամը 10:00-ից մինչև 19:00-ն առանց ընդմիջման:

«Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ գրասենյակի բացումը հատուկ կարևորություն ունեցող իրադարձություն է մեզ համար, քանի որ Բագրատաշենը հանդիսանում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների կարևորագույն կենտրոն և Հայաստանում ամենամարդաշատ մաքսայինկետերից մեկը: Մեզ համար շատ կարևոր է Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլ նաև երկրի հյուրերին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի 80 վաճառքի և սպասարկման գրասենյակ:  Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.amկայքում:




Լրահոս