Էստոնիան օրինականացրել է միասեռ ամուսնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենրիկ Իլվեսը հոկտեմբերի 9-ին վավերացրել է համատեղ բնակություն հաստատելու մասին օրենքը: Էստոնական խորհրդարանի կողմից ընդունված օրենքը թույլ է տալիս պաշտոնապես գրանցել չամուսնացած զույգերի հարաբերությունները, ներառյալ՝ միասեռ զույգերը. տեղեկացնում է vesti.ru-ն:

«Ժողովրդական Էստոնիայի սահմանադրությունը բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք է պահաջում: Մենք չափից դուրս սակավաթիվ ենք, որպեսզի ինչ-որ մեկին խտրականության ենթարկենք: Էստոնիան բոլորի համար պետք է բնակության լավագույն վայրը լինի: Մեզ համար յուրաքանչյուր մարդը կարևոր է», – ասել է Իլվեսը՝ ստորագրելով հասարակությունում վիճաբանություն առաջացրած օրենքը:

Միասեռ ամուսնությունների ակտն ուժի մեջ կմտնի ոչ թե անմիջապես, այլ՝ 2016-ից:
Էստոնիայում գրանցված բոլոր կրոնական կոնֆեսիաները միաբերան հայտարարել են, որ օրենքը «կքայքայի հասարակության բարոյական հիմքերը»:




Լրահոս